13:21   05-07-2022
Image Description
Սանջայ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանջայ Վերման ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման Հայաստանում  մասնակցել է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ապրիլի 4-ին Սանջայ Վերման հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:


Loading...