15:36   08-11-2018
Ինչպե՞ս անել, որ քաղաքացիները ներդրում կատարեն տնտեսության մեջ. Կառավարությունը սկսում է կայացնել կապիտալի երկրորդական շուկան. «Հայաստան. մեծ վերագործարկում»
Թողնել մեկնաբանություն

Մեր տնտեսության զարգացումը ներսից պետք է լինի՝ քաղաքացիների ներդրումների հաշվին: Մենք պետք է խնայած փողը ոչ թե բանկերում ավանդ դարձնենք, այլ ներդնենք տնտեսության մեջ՝ ձեռք բերելով ձեռնարկությունների արժեթղթեր: Հիմա Հայաստանում կապիտալի երկրորդական շուկա պարզապես չկա, որովհետև չկա վստահություն բիզնեսի նկատմամբ: Դրա պատճառը և՛ օրենսդրական դաշտն է, և՛ բիզնեսի «սև հաշվապահության» պրակտիկան: «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի այս թողարկմանը վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Վարազդատ Կարապետյանը ներկայացնում է ճանապարհը, որով Հայաստանում պետք է կայացվի ապիտալի երկրորդական շուկան:

Loading...