14:56   05-07-2022
Image Description
ՌԴ ՊՆ-ն ծրագրեր ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում․Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պլաններ ունի երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացի մեկնարկի լույսի ներքո։

«Նման տարբերակները մշակվում են ոչ թե Կրեմլում, այլ ՊՆ-ում, մենք արդեն բազմիցս ասել ենք, որ այնտեղ կան համապատասխան ծրագրեր, և աշխատանքներ են տարվում մեր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի բազա տեղակայելու տարբերակը, և ինչպես կարող է Մոսկվան արձագանքել դրան։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն գնահատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ։

Loading...