11:15   06-07-2022
Image Description
Ուզբեկստանի տարածքում հինգ հրթիռ է ընկել
Թողնել մեկնաբանություն

Ուզբեկստանի տարածքում հինգ հրթիռ է ընկել, որոնք, ենթադրաբար, արձակվել են Աֆղանստանի տարածքից, զոհեր և ավերածություններ չկան, երեքշաբթի հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ-ն։

«2022 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, հինգ հրթիռ, ենթադրաբար Աֆղանստանի տարածքից, ընկել են Ուզբեկստանի սահմանային գոտում»,- ասվում է նախարարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ պայթյուններ չեն եղել, մարդկային զոհեր և ավերածություններ չկան։ «Թերմեզ քաղաքի մահալլայում չորս առանձնատների աննշան վնաս է հասցվել, հինգերորդ արկը հայտնաբերվել է ֆուտբոլի դաշտում։ Հայտնաբերված արկերը վնասազերծվել են սակրավորների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ներկայումս Ուզբեկստանի իրավասու մարմինները աֆղանական կողմի հետ միասին անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու այս միջադեպի պատճառները»,- հավելել է ԱԳՆ-ն։

Loading...