11:19   06-07-2022
Image Description
Հյուսիսային Մակեդոնիայում ցույցերի ժամանակ տուժել է 47 ոստիկան
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Մակեդոնիայում խորհդարանի շենքի մոտ ցուցարարների հետ բախման հետևանքով 47 ոստիկա է տուժել: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

Սկոպյեում անցկացվող արդեն 4-րդ ցույցի պատճառը եՄ խորհրդում մինչև հունիսի 30-ը նախագահած Ֆրանսիայի առաջարկն է՝ ուղղված Բուլղարիայի և Հյուսիսային Մակեդոնիայի տարաձայնությունների կարգավորմանը՝ ԵՄ-ին բալկանյան երկրի միանալու վերաբերյալ բանակցությունների մեկնարկի համար: Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը:

Այս անգամ ցուցարարները վիրավորական խոսքեր են հնչեցրել իշխանությունների հասցեին, ծանր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ:

Տուժած ոստիկաններից 13-ի վիճակը ծանր է: Ցուցարարների շրջանում վիրավորների մասին չի հաղորդվում, ձերբակալվել է 11 մարդ:

Loading...