11:20   06-07-2022
Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի
Թողնել մեկնաբանություն

Առնվազն 25 մարդ Է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում:

Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Daily Times թերթը՝ վկայակոչելով մի մասնավոր հեռուստաալիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնում Է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել Է, որ զոհվածների թվում կա նաեւ չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել Է նահանգի մայրաքաղաք Քվետային:

Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...