11:21   06-07-2022
Անհրաժեշտ է վերադառնալ Իրանի միջուկային գործարքի պայմանների կատարմանը. Մակրոն
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարմանը: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ բանակցություններից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անհրաժեշտ է պաշտպանել այդ համաձայնագիրը, հաշվի առնել տարածաշրջանում մեր գործընկերների, առաջին հերթին՝ Իսրայելի անվտանգային շահերը և լրացնել այն բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցություններով»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նրա պնդմամբ՝ Դոհայում ամերիկյան կողմի հետ վերջին բանակցությունները ցույց են տվել, որ Իրանը հրաժարվում է օգտագործել «լավ համաձայնագիր» կնքելու հնարավորությունը:

«Մենք կշարունակենք սերտ համակարգումը մեր գործընկերների հետ և ջանքեր կգործադրենք, որպեսզի փորձենք Իրանին վերադարձնել խելամիտ դիրքորոշման»,- հավելել է Մակրոնը:

Loading...