13:43   06-07-2022
Ճապոնիայում հունիսի համար ռեկորդային թվով հոսպիտալացումներ են արձանագրել շոգի պատճառով. Kyodo
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի այն բնակիչների թիվը, որոնք հունիսին հոսպիտալացվել են ջերմահարվածի  պատճառով, կազմել Է 15 657, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ Է այդ ամսվա համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Երկրում առավել շոգ եղանակի շրջանը բաժին Է ընկնում հուլիսին եւ օգոստոսին: Տեղի իշխանությունները բնակչությանը հորդորում են կրել գլխարկներ, գործածել ավելի շատ հեղուկներ եւ սահմանափակել արեւի տակ մնալու ժամանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...