13:47   06-07-2022
Image Description
Դուք բոլոր իրավիճակներում կանգնած եք եղել Արցախի կողքին. Արմեն Սարգսյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

«Ձեր բազմաբնույթ օժանդակությամբ և աջակցությամբ Դուք բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում կանգնած եք եղել Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ ականջալուր լինելով Ձեր խղճին ու պարզ մարդասիրությանը, անտեսելով տարբեր մակարդակներով հորդորներն ու նույնիսկ սպառնալիքները։

Դուք դարձաք Արցախի ձայնը՝ Արցախի խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի  բարեկամ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Loading...