20:02   06-07-2022
ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի թեստային սակարկությունները կկայանան հուլիսի 21-ին
Թողնել մեկնաբանություն

Թեստային սակարկությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում կկայաննան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում:

Վաճառքի կհանվի հլածուկի ձեթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում: «Ոոշված Է ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի կազմավորման շրջանակներում թեստային սակարկությունների անցկացման ժամկետը: Սակարկությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Բելառուսի ունիվերսալ ապրանքային սակարանում:

Վաճառքի կհանվի հլածուկի ձեթ: Մասնակցության կհրավիրվեն միության բոլոր երկրների ներկայացուցիչները: Թեստային սակարությունների անցկացումը թույլ կտա մոդելավորել եւ մշակել առեւտրի պայմանները ԵԱՏՄ-ի ապրանքների ընդհանուր սակարանային շուկայի շրջանակներում»,- ասել Է նա: Նաեւ ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ միության ընդհանուր սակարանային ապրանքային շուկայի կազմավորումը նախատեսված Է Ռազմավարություն – 2025 ծրագրով: Ըստ որում, ԵԱՏՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ ապրանքների սակարանային առեւտրի զարգացման ծրագիրը պլանավորվում Է հաստատել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...