16:30   15-11-2018
Համայնքները չեն զարգանա, մինչև չփոխվի դրանց բրգաձև կառուցվածքը. «Հայաստան. մեծ վերագործարկում»
Թողնել մեկնաբանություն

Համայնքների ենթահամակարգերը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, վարչական չեն աշխատում իրար հետ: Յուրաքանչյուր համայնքում այդ օղակներից մեկն ունի մոնոպոլ դիրք ու միայնակ է ազդում բոլոր տեսակի որոշումների վրա՝ համայնքապետի ու դպրոցի տնօրենի նշանակումից մինչև ամենատարրական խնդիրներ: 
Օրինակները բազմաթիվ են, ասենք, Քաջարան կամ Ալավերդի քաղաքների դեպքում մենաշնորհը տնտեսական է. կա խոշոր բիզնես, որն ազդում է ամբողջ համայնքի կյանքի վրա, ու դրա անգամ փոքր ցնցումը մեծ խնդիրներ է առաջացնում ամբողջ համակարգում: Մեկ այլ դեպքում որոշողը կարող է լինել թաղային հեղինակությունը կամ օլիգարխիան և այլն: Ինչպե՞ս համայնքների բրգաձև համակարգը բերել հորիզոնական հարթություն. համայնքների զարգացման մոդելների մասին է «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի այս թողարկումը:
 

Loading...