Կա կարծրատիպ, թե մարքեթինգային հետազոտությունները չափազանց թանկ են, ուստի՝ ոչ ձեռնտու: Պատվիրատուն հաճախ նախօրոք է ուզում ճշտել դրանց արժեքը: Ծառայությունն իհարկե «ջրի գին» չունի, բայց սակագինը հասկանալու համար, պատվիրատուն նախ պետք է հասկանա, թե կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ իր ընկերությանը:
Այդկերպ հնարավոր է նախընտրելի սակագնով իրականացնել կոնկրետ խնդիրներ ուսումնասիրող հետազոտություն:
Սակագինը կախված է մի շարք այլ հանգամանքներից ևս: Օրինակ՝ հետազոտության աշխարհագրությունը: Այդ ամենը պետք է հաշվի առնել լոգիստիկ ծախսերն ու մասնագետների գիշերակացը բյուջեյում ներառելու համար:
Մարքեթինգային հետազոտությանը արժեքը կախված է նաև դրա տևողությունից: Առանձնահատուկ խնդիրների դեպքում ցանկալի է, որ հետազոտությանը մասնակցի նաև պատվիրատուի կողմից ներկայացված մասնագետը:
Հետագայում այդ ինֆորմացիան կօգնի մեծացնել եկամուտները կամ առնվազն նվազեցնել կորուստները:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը այս թողարկմանը նույնպես խոսել է մարքեթինգի հարցում թյուրընկալումների և այսպես կոչված միֆերի մասին: