10:25   19-11-2018
Անցած շաբաթ նավթի վերջնական գինն էր 66,94 դոլար՝ մեկ բարելի համար. «Ֆինանսական շաբաթ» 19.11.2018
Թողնել մեկնաբանություն

Նավթի ֆյուչերսների պահվածքը հատկանշական էր շաբաթվա սկզբի գրեթե 5% արժեզրկմամբ: Այն տեղի էր ունեցել, քանի որ ակտիվի պահանջարկի հնարավոր կրճատման մասին արդեն խոսում են երկրների բարձր պաշտոնյաներ: Նախորդ հնգօրյակին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ-Ֆալիխը հայտարարել էր, որ համաշխարհային պահանջարկի կրճատման այսպիսի տեմպերը կարող են բերել նրան, որ երկիրը կդիտարկի նավաթարդյունահանման կրճատման հարցը, սակայն մյուս տարուց ոչ շուտ: Այնուամենայնիվ, նավթը փոքրինչ վերականգվեց, թեև ամերիկյան էներգետիկայի նախարարության զեկույցը, որի համաձայն ԱՄՆ-ի նավթապահուստները նորից աճել են, այս անգամ 10,3 մլն բարելով, նույնպես ճնշում էր գործադրում ակտիվի գնի վրա: Նավթի վերջնական գինն էր անցած շաբաթ 66,94 դոլարը մեկ բարելի համար:
Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:
Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից: 

Loading...