15:31   12-07-2022
Քաղաքական մեծամասնությունները իրենց վերագրում են «քաղբյուրո»-ի գործառույթները. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Գրեթե 2 ամիս ԱԺ-ում չկա ընդդիմություն: Թե ով է դժգոհ կամ գոհ, հարց է, բայց հստակ է՝ կառավարման համակարգի անցումը սա էլ պիտի ենթադրեր: Ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Այս սահմանադրության մեջ ամրագրված է կայուն մեծամասնության սկզբունքը, որը ենթադրում էր, որ վերջինս պիտի լինի այնպիսին, որ ճգնաժամային իրավիճակներ չլինեն: Սա հակառակ ազդեցությունն ունեցավ. մեծամասնության ցանկությունը դարձավ գերակա: Ընդհանուր առմամբ մենք սխալ ենք ընկալում՝ խորհրդարանը նպատակ չէ, այն գործիք է: Այն պետք է համադրի հանրության կարծիքներն ու շահերը: Այսօրվա իրավիճակում սակայն, որևէ ընդդիմություն չի կարող աշխատել: Չի ունենա ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն: Հետևաբար ընդդիմությունը պայքարի մեջ մտնելուց առաջ պիտի հասկանա՝ ինչ է անելու ԱԺ-ում, բացի իշխանություն հեռացնելուց:

Loading...