Արցախում հիմնական բնակվելու որոշման ընդունումը դժվար չէր: Պետք է ապրել Արցախում ու հաճախ այցելել Երևան: Այդ ամենի կարիքը ավելի շատ կա հենց այստեղ: Մեծ գործերը այստեղ են սպասում: Միայն պատերազմի ժամանակ չէ, որ պետք է լինել սահմանին, զինվորի կողքին: «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը նշում է՝ գուցե Արցախ տեղափոխվելու որոշումը բարդ լիներ, եթե հայրենիքի հանդեպ կապը անհրաժեշտության չափ ամուր չլզգար: Արցախցին ունի սպասում. այն պետք է աչքաթող չանել: