10:00   03-12-2018
Ամերիկյան նորությունները նախորդ հնգօրյակին լիովին հիասթափեցրին ներդրողներին. «Ֆինանսական շաբաթ» 03.12.2018
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան նորությունները նախորդ հնգօրյակին  լիովին հիասթափեցրին ներդրողներին: Նախ երկրի սպառողների վստահության ինդեքսը,  կազմելով 135,7 կետ, հրապարակվել էր բացասական կանխատեսումներից էլ ցածր: Այնուհետև աշխարհի մեծագույն տնտեսության  երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի գնահատականը չբավարարեց կանխատեսումներին և կազմեց 3,5%՝ կրկնելով նախորդ եռամսյակի գնահատականը: Նաև ընդլայնվել էր ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի պակասորդը՝ հասնելով 77,25 մլրդ դոլարի: Սակայն դոլարի վրա շաբաթական ամենազգալի արժեզրկումը տեղի էր ունեցել FOMC-ի արձանագրությունների հրապարակման ֆոնին:
Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:
Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից:

Loading...