10:00   10-12-2018
ՕՊԵԿ+-ի նիստի արդյունքներով կարտելի անդամ երկրները կնվազեցնեն նավթաարդյունահանումն օրական 800 000 բարելով. «Ֆինանսական շաբաթ» 10.12.2018
Թողնել մեկնաբանություն

Անցած շաբաթ նավթային ոլորտում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն: Ուրբաթ Վիեննայում ավարտվեց ՕՊԵԿ+-ի նիստը, որի արդյունքների համաձայն կարտելի անդամ երկրները կնվազեցնեն նավթաարդյունահանումն օրական 800 000 բարելով: Ռուսաստանը դեռ իր վերջնական համաձայնությունը չի տվել, սակայն, երկրի էներգետիկայի նախարար Նովակը հայտարարել է, որ եթե նրա բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ ավարտվեն դրական արդյունքներով, ապա երկիրը կարող է կրճատել արդյունահանումը  օրական ևս 200 000 բարելով: Դա մեկ օրվա ընթացքում բերեց նավթի մոտ 4% թանկացման: Վերջնական հաշվարկմամբ սև ոսկին շաբաթն ավարտեց աճով՝ 61,52 դոլար մեկ բարելի համար մակարդակում:
Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:
Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից:

Loading...