17:25   21-07-2022
Այսօր ստարտափ, վաղը՝ սահմանապահ կանանց աշխատատեղ. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

Ձեռնոցներից մինչև գուլպաներ: Վերհիշելով տատիկի սովորեցրածը՝ Ասպրամ Փարսադանյանը համախմբեց գյուղի կանանց: Սկսեցին գործել զինվորների համար: Նախաձեռնությունը ավարտվեց նոյեմբերի 9-ին, բայց շուտով վերածնվեց արդեն որպես «Ռեհան»: Ամենաճգնաժամային փուլերում հաճախ մոտիվացիան ավելի է մեծանում: Նման իրավիճակը դառնում է թելադրող: Փարսադանյանի խոսքով՝ պատերազմից հետո պարզ էր՝ մարդիկ, որոնք ապրում են, ունեն մեծ պատասխանատվություն: Փոքր քայլերով սկսելը չխանգարեց ու չվախեցրեց: Կարևորը արդար նպատակն է՝ դառնալ սահմանապահ գյուղերում ապրող կանանց աշխատատեղ:

Loading...