«Մարդիկ այնքան երկար ժամանակ պետական պաշտոնյա չեն տեսել, որ 30 տարի կուտակված ցասումը թափում էին ինձ վրա: Մարդիկ գոռում են. գոռում են իրենց հոգսի, խնդիրների մասին: Ու հիմա, երբ ես այդ մարդկանց ասածը փորձեմ ներկայացնել օրենսդիր մարմնում, ու ինձ չլսեն՝ ես էլ եմ գոռալու: Պաշտոնյաներին պետք է տանենք մարզեր, գյուղ: Ամենակարևորը, որ ինձ ասեցին մարդիկ հետևյալն էր՝ եթե չանեք, գալու ենք ձեր հետևից: Ժաղովուրդը հետ է վերցրել իր իշխանությունը և անպայման կգա մեր հետևից, եթե գործ չանենք»: «Հայաստան. մեծ վերագործարկում» հաղորդաշարի այս թողարկմանը Վարազդատ Կարապետյանը պատմում է այն խնդիների մասին, որոնք հավաքագրել է քարոզարշավի ընթացքում, այն տեսլականի ու ծրագրերի մասին, որոնք իրականացնելու է արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակում: