Բազմազանությունը բիզնեսի առաջընթացի գրավականն է: Բազմակարծությունը և այլախոհությունը օգնում է ավելի լավ հասկանալ սոցիալական տրամադրությունները: Յուրաքանչյուր կազմակերպությունում տնօրենների խորհուրդը ընկերության ուղեղային կենտրոնն է: Հենց կենտրոնը պետք է կողմնակիցը լինի բազմազանության: Դա անհրաժեշտ է տրամաբանված, հավասարակշված և բոլորի շահերից բխող որոշում կայացնելու համար: Հենց այդ նպատակով էլ կարևոր է կանանց ներկայացվածությունը տնօրենների խորհրդի կազմում. ասում է կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:
Գայանե Դաջունցի հյուրը Նարինե Մելիքյանն է: Թեման՝ Հայաստանում կնոջ դերը կորպորատիվ կառավարման համակարգում: