Արցախից դուրս կբերվեն ՀՀ զինված ուժերի վերջին ստորաբաժանումները։ Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղարը։ Արցախում, սակայն, այսօր մնացել են միայն Պաշտպանության Բանակի զինվորները։ Իսկ նոյեմբերի 9-ում որևէ կետ չկա, որը կվերաբերի ՊԲ-ի դուրս բերմանը։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշում է՝ պաշտպանության բանակի գոյությունը չի կարող դադարել։ Իսկ Ադրբեջանը նոր պատերազմի դեպքում չի նախազգուշացնելու։ Մեզ մնում է պատրաստվել։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Աղայանի կարծիքով՝ խաղաղության դարաշրջանի այս խաղը միայն ու միայն Ադրբեջանի դիրքերի ամրացումն է։ Մենք այսօր ստանում ենք այն, ինչին պատրաստել ենք թշնամուն։ Չենք կրակում, ուրեմն միշտ կարգը տապալողի դերում կլինենք։