18:00   27-07-2022
«Փառք Ալլահին Սուրբ Սոֆիայի համար» ասում է Էրդողանը ու իր ժողովուրդը չգիտի, որ այն եկեղեցի էր.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Փառք Ալլահին, որը 86 տարի անց մեզ հնարավորություն տվեց վերականգնելու Սուրբ Սոֆիայի մզկիթը: Էրդողանն իր Թվիթերում այսպես է հիշել Սուրբ Սոֆիայի մզկիթի բացման երկու ամյակը: Իրականում երկու տարի առաջ ուղղափառ քրիստոնեական հսկայական տաճարը թուրքերը դարձրեցին մզկիթ:

Թուրքիայի ցանկացած քաղաքով շրջելից, անհնար է չնկատել որևէ մեծ մզկիթ: Հայտնի փաստ է, որ այդ մզկիթները նախկինում եղել են կամ հունական կամ էլ հայկական եկեղեցիներ: Դիարբեքիրից մինչև Կարս կամ հակառակը: Այդպես է ամեն տեղ: 

Դեռ դարերի խորքից է գալիս  մեծ եկեղեցիները մզկիթի վերածելու Թուրքիայի ծարավը: Հատկապես Թուրքիայի սկզբնավորման դարաշրջանում այդ քայլին դիմում էին հիմնականում մզկիթների կառուցման համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով:

 «Յուրացվեց ամեն ինչ: Մինչև անգամ  Կարսի ռուսական ուղղափառ եկեղեցին դարձավ մզկիթ»,- նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...