14:00   01-08-2022
Ճի՛շտ աշխատանք, ճի՛շտ մոտեցում…. անգամ, երբ վերահսկող չկա. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

«Բիզնեսի բարեվարքության» ակումբի անդամները միավորվել են միևնույն գաղափարի շուրջ՝ բարելավել գործարար միջավայրը:  Ակումբի առաքելությունն է բարձրացնել ընկերությունների կառավարման համակարգի որակը, որին կարելի է հասնել ճիշտ կառավարման գործիքներով՝ ցուցաբերելով նաև  զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:  Մեր նպատակն է կիրառել այդ մոտեցումը ոչ միայն սեփական բիզնեսում այլև տարածել դա գործարար միջավայրում:

Կորպորատիվ կառավարման հիմնաքարերի գիտակցումը կբարելավի որոշումների կայացման համակարգը, կնպաստի վտանգների և ներքին հսկողության համակարգի ձևավորմանը: «Առհասարակ ազնվությունը գործարար հարաբերություններում կազմակերպությունը դարձնում է ավելի գրավիչ ներդրողների համար».ասում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:

Loading...