16:43   17-01-2019
Իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը փակենք ԵՊՀ-ն, ե՞րբ տնտեսությունը կզգա դրա բացակայությունը. «Հայաստան. մեծ վերագործարկում»
Թողնել մեկնաբանություն

Ի՞նչ կլինի, եթե ասենք վաղը փակենք Երևանի պետական համալսարանը (կամ օրինակ ԵՊՏՀ-ն): Թերևս կունենանք ինչ-որ քանակի գործազուրկ մարդ և մի քանի հազար ուսանող, որոնք չեն իմանա ուր գնալ հաջորդ առավոտ: Վերջ: Այսքանը: Մեր տնտեսության մեջ դրանից բան չի փոխվի, մեր պետական կառավարման համակարգը չի փոխվի, ոչ մի բան մեր իրական կյանքում չի փոխվի, եթե այդ ԲՈւՀ-ը չլինի: Դա նշանակում է, որ մեր ԲՈւՀ-երը որևէ կապ չունեն մեր տնտեսության հետ, դրանք չեն «արտադրում» մեր իրական մարտահրավերներն ու խնդիրները լուծելու ընդունակ կադրեր: Որպեսզի մեր բարձրագույն կրթությունը լինի որակյալ, պետք է դրա պատվիրատուն, ֆինանսավորողն ու կառավարողը (ոչ ամբողջական ծավալով) լինի ոչ թե պետությունը, այլ մասնավոր հատվածը, որովհետև միայն բիզնեսը գիտի, թե ի՞նչ որակավորմամբ մասնագետներ են պետք մեր շուկային: Առանց մասնավոր հատվածի ներառման՝ մեր ԲՈւՀ-երը կշարունակեն թողարկել միջակ կադրեր, որոնք էլ կստեղծեն միջակ պետությունը: Բայց մի՞թե սա է մեր տեսլականը:

Loading...