11:49   05-08-2022
«Տուր ինձ քո ձեռքը». երեխաները պետք է միայնակ չմնան. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

Միշտ երեխաների կողքին՝ տնից տուն, հիվանդանոցից հիվանդանոց: «Տուր ինձ քո ձեռքը» նախաձեռնությունը հենց այսպես էլ սկսվեց: Ուղիղ 10 ամիս առաջ հիմնադիր Հովհաննես Առաքելյանը զարգացրեց գաղափարը, հավաքեց թիմ ու սկսեց աշխատել: Սա սկսվեց հենց Երևանի պետական մանկավարժական Համալսարանից: Աշխատանքը համալսարանից դուրս, սակայն, սկսեց ավելի մեծ ուժով աշխատել: Թիմը մեծանալուն հակառակ փոքրացավ. մնացին այն մարդիկ, որոնք իսկապես աշխատում են, նվիրվում և հոգ տանում երեխաների մասին: Համահիմնադիրները վստահ են՝ մեծագույն հաճույք է աշխատել երեխաների հետ, նրանք քեզ վերադարձնում են կրկնակի ջերմություն և էներգիա:

Loading...