12:07   05-08-2022
Image Description
Փելոսին ասել է, որ իր այցը Թայվան ուղղված չի եղել կղզու ստատուս-քվոյի փոփոխությանը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ իր այցը Թայվան ուղղված չի եղել Թայվանում կամ տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությանը։

«Մենք ամենասկզբից ասում էինք, որ մեր ներկայացուցչությունն այստեղ կապված չէ Թայվանի կամ տարածաշրջանի ստատուս-քվոյի փոփոխության հետ»,- ասել է նա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

«Չինացիները հասցրել են իրենց հարվածները, հավանաբար, օգտվելով մեր այցից՝ որպես պատրվակ»,- ասել է նա՝ նկատի ունենալով Չինաստանի մասշտաբային զորավարժությունները կղզու շուրջ։ «Նրանք կարող են փորձել Թայվանը փակել այցելությունների կամ այլ տեղերում մասնակցության համար, բայց չեն կարողանա մեկուսացնել Թայվանը»,- ասել է Փելոսին։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ Չինաստանի զորավարժությունները «լուրջ խնդիր են», քանի որ, պաշտոնական անձանց գնահատականներով, հինգ բալիստիկ հրթիռ ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։

Loading...