13:16   05-08-2022
Image Description
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից մասնավորապես հայտնում են. « Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»:

Գերատեսչությունից վստահեցրել են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Loading...