13:18   05-08-2022
Image Description
Այս տարի Երևանում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ
Թողնել մեկնաբանություն

Երևանյան փողոցների դիտահորերի մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը խաթարում են անվտանգ երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։

Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Loading...