13:19   05-08-2022
Image Description
ԱՄԷ-ն հաստատել է իր աջակցությունը Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Թողնել մեկնաբանություն

ԱՄԷ-ն հաստատել է իր աջակցությունը Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ «Մեկ Չինաստան» սկզբունքը պահպանելու կարեւորությունը՝ կոչ անելով հետեւել ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերին։

ԱՄԷ-ի արտաքին գործերի  եւ միջազգային համագործակցության նախարարությունը մտավախություն է հայտնել ցանկացած սադրիչ այցի առիթով, որը կարող է ազդել միջազգային կայունության եւ խաղաղության վրա։ Նախարարությունը կոչ է արել գերակա ուշադրություն հատկացնել դիվանագիտական երկխոսությանը՝ տարածաշրջանային եւ միջազգային կայունության պահպանման նպատակով։

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի սկանդալային այցը Թայվան իրավիճակի սրման պատճառ է դարձել։

Loading...