13:20   05-08-2022
Image Description
Չինաստան. ԱՄՆ-ի միջուկային զինանոցը սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի միջուկային զինանոցը սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Այս մասին ասել է Չինաստանի պատվիրակության ղեկավար, Չինաստանի ԱԳՆ-ի սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Դին Տունբինը՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Միջուկային գերտերություն լինելով՝ ԱՄՆ-ը հսկայական միջուկային զինանոց ունի, որը նախկինի պես սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է  Չինաստանի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Չինաստանը «միշտ իր միջուկային զինանոցը պահում է նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության պաշտպանության համար»։ «Չինաստանը երբեք չի մասնակցել եւ չի մասնակցի սպառազինությունների մրցավազքին»,- ասել է նա։

Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների վերահսկման սահմանված մեխանիզմներն անհնար են՝ առանց նրանց հարաբերությունների ամբողջ համալիրի հաշվառման։ «Չինաստանը սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկխոսություն է վարում շատ երկրների հետ։ Նման երկխոսություն առաջ վարվում էր նաեւ ԱՄՆ-ի հետ։ Բայց ԱՄՆ-ը Չինաստանի հետ հարաբերությունները նկարագրում է որպես մրցակցություն կամ մրցություն, նախաձեռնում է քայլեր՝ Չինաստանին ճնշելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար»,- շարունակել է Դին Տունբինը։- Դա նույնն է, թե սայլը ձիու առջեւից կապես։ Գործնականում դա անհնար է։ Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկխոսությունն անհնար է՝ առանց Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի հաշվառման»։

Loading...