14:51   05-08-2022
Image Description
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերից գազի սպառողների համար հարկի սահմանմանը
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերից գազի սպառողների համար հարկի սահմանմանը, հաղորդում է Reuters-ը։

Այդպիսով Գերմանիան փորձում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգիայից: Գերմանիան կանգնած է գազի մատակարարումների փլուզման եւ գների կտրուկ աճի առջեւ, ինչը մտավախություն է առաջացնում գազի վաճառողների շրջանում էներգիայի պակասի եւ անվճարունակության հետ կապված։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը դրանում մեղադրել է Ռուսաստանին։ «Ժամանակավոր վճարը Ռուսաստանի կողմից ստեղծված ճգնաժամի արդյունք է։ Սա հեշտ քայլ չէ, սակայն անհրաժեշտ է ապահովել մասնավոր տնային տնտեսությունների եւ տնտեսության ջերմամատակարարումը եւ էլեկտրաէներգիան»,-ասվում է Հաբեքի հայտարարության մեջ։  

Սպասվում է, որ տուրքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից եւ կգործի մինչեւ 2024 թվականի ապրիլի 1-ը։  

Loading...