14:53   05-08-2022
Image Description
ԱՄՆ-ում այնքան էլ գոհ չեն Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության համաձայնագրքի կնքումից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում այնքան էլ գոհ չեն  Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքումից։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած Չինաստանի հետ Իրանի ներկա հարաբերություններն անմիջական սպառնալիք չեն ներկայացնում, դրանում ոչ մի լավ բան չկա։ «Ներկա պահին ԱՄՆ-ի ուժերի համար սպառնալիք՝ որպես այդպիսին, չկա, բայց դա, հաստատ, լավ չէ տարածաշրջանի համար»,- ասել է պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի գործերով օգնական Բարբարա Լիֆը՝ ելույթ ունենալով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում, Մերձավոր Արեւելքում Չինաստանի դերի մասին լսումների ժամանակ, տեղեկացրել է Fox News-ը։

Սենատորներից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Չինաստանի դերը խոչընդոտ չի դարձել բանակցություններում Իրանի հետ ավելի ամուր եւ երկարաժամկետ գործարքի կնքման ճանապարհին։ Լիֆի խոսքով՝ Չինաստանը «կառուցողական էր P5 + 1-ի ջանքերի շրջանակում»։ Սակայն, չնայած դրան, նա անհանգստություն է հայտնել, որ Չինաստանը կարող է օգտվել իր դիրքից, որպեսզի չստիպի Իրանին դադարեցնել «վատ վարքը» Մերձավոր Արեւելքում»։

«Ինձ անհանգստացնում է այն, որ Չինաստանը ճնշում չի գործադրում Իրանի վրա համապատասխան պահերին, երբ մենք կինետիկ ակտիվություն եւ ակնհայտ ապացույցներ ենք տեսնում, որ Իրանը մահացու օգնություն, ռեսուրսներ է տրամադրում տարածաշրջանի խամաճիկներին»,- ասել է նա։

2021թ. Իրանը եւ Չինաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ 25 տարի ժամկետով, որը ներառում է տնտեսական եւ գյուղատնտեսական գործունեությունը, ինչպես նաեւ տրանսպորտը։

Loading...