16:29   05-08-2022
Image Description
Կիեւն առաջարկել է հացահատիկի արտահանման համաձայնագրում ներառել այլ ապրանքներ
Թողնել մեկնաբանություն

Ստամբուլի համաձայնագրերի գործողությունը, որոնք թույլ են տալիս սկսել Ուկրաինայի տարածքից պարենի արտահանում ծովով, հարկ Է տարածել այլ կատեգորիաների ապրանքների վրա: Ինչպես օգոստոսի 5-ին հաղորդում Է Financial Times թերթը, այս առաջարկությամբ հանդես Է եկել Ուկրաինայի Էկոնոմիկայի փոխնախարար, առեւտրական ներկայացուցիչ Տարաս Կոչկան:

«Այդ համաձայնությունը վերաբերում Է լոգիստիկային, նավերի երթեւեկությանը Սեւ ծովում: Ո՞րն Է տարբերությունը հացահատիկի եւ երկաթի հանքաքարի միջեւ»,- ասել Է նա: Ինչպես նշում Է թերթը, Կիեւը շահագրգռված Է ծովով մետաղագործական արտադրանքի արտահանումը վերականգնելու հարցում:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ միջազգային շուկային պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների մասին: Մասնավորապես, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի կողմից կնքված հուշագրի շնորհիվ միջազգային հանրակցությունը միացել Է հակառուսական այն սահմանափակումների վերացմանը, որոնք խոչընդոտում են հիշյալ ապրանքների արտահանմանը: Եվս մեկ փաստաթուղթ հաստատել Է Ուկրաինայի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը:

ՌԴ-ի, Թուրքիայի Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվել Է համակարգման կենտրոն, որը կապահովի հացահատիկով նավերի զննումը, ինչպես նաեւ պետք Է կասեցնի սադրանքները եւ թույլ չտա զենքի մաքսանենգություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...