«Slice Consulting»-ը արդեն 17 տարի բիզնես խորհրդատվությամբ է զբաղվում։ Հիմնական մասնագիտացումը մարքեթինգն է, բրենդինգը, դիզայն մարքեթինգը։ Կազմակերպությունը հաճախորդներ ունի անգամ ԱՄՆ-ից։
2013-ին «Slice Consulting»-ը հիմնադրեց «Սլայս աքադեմի» բիզնես վերապատրաստման ամառային դպրոցը։ Այստեղ 14-19 տարեկաններին սովորեցնում են, որ կարևորը ոչ թե աշխատանքի վրա ծախսած ժամանակն է, այլ արդյունքը։ Դպրոցը օգնում է զարգացնել կոմունիկացիոն կարողությունները և ձեռք բերել ռազմավարական մտածելակերպ։ Կազմակերպվուն են նաև բիզնես էքսկուրսինաներ տարբեր ընկերություններում։ Ուսումնառության ավարտին տրամադրվում է միջազգային սերտիֆիկատ, որը տալիս է կրթաթոշակի հնարավորություն։
Գայանե Դաջունցի հյուրը «Slice Consulting»-ի հիմնադիր, տնօրեն Նանե Մաթևոսյանն է։