18:30   05-08-2022
Image Description
Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում անբարյացակամ երկրների դեմ հակաքայլեր ձեռնարկելու մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Այն նաև արգելում է մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը մի շարք գործարքներ կատարել՝ կապված անբարյացակամ երկրներից օտարերկրացիների մասնակցության հետ ռուսական ընկերություններում։

Սահմանափակումը վերաբերում է նման կազմակերպությունների կանոնադրական կապիտալը կազմող արժեթղթերով գործարքներին, ինչպես նաև իրավունքներին և պարտականություններին, բաժնետոմսերին, պայմանագրերին, որոնց հիման վրա ներդրումային ծրագրեր են իրականացվում Ռուսաստանի Դաշնությունում:

Արգելքը ներառում է նաև գործարքներ Ռուսաստանի Դաշնության և ռուսական բանկերի համար ռազմավարական ընկերությունների բաժնետոմսերի, ինչպես նաև «Սախալին-1» նավթագազային նախագծում բաժնետոմսերի, իրավունքների և պարտավորությունների հետ:

Loading...