18:34   05-08-2022
Image Description
Blue Origin-ը տիեզերք է ուղարկել Եգիպտոսի եւ Պորտուգալիայի առաջին քաղաքացիներին
Թողնել մեկնաբանություն

Blue Origin ընկերությունը տիեզերք է ուղարկել վեց մարդու։ Առաջին անգամ ընկերության վեցերորդ թռիչքին միացել են Եգիպտոսի եւ Պորտուգալիայի քաղաքացիներ։

«N-22» առաքելության ընթացքում New Shepard ուղեծրային հրթիռը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 8.58-ին, Բլյու կայանից, որը Տեխասի արեւմուտքում գտնվող անապատում է։

Բազմակի օգտագործման ինքնավար սարքը պարկուճն ուղարկել է Կարմանի գիծ, որը միջազգային տիեզերական սահման է ճանաչված։

Թե՛ հրթիռը, թե՛ պարկուճը առանձին-առանձին վերադարձել են կայան, վերջինն օգտագործել է հսկայական պարաշյուտներ՝ առաքելությունն ավարտելով մեկնարկից մոտ 11 րոպե հետո։

Անձնակազմում էին եգիպտացի ինժեներ Աառա Սաբրին եւ պորտուգալացի գործարար Մարիո Ֆերեյրան։ Երկուսն էլ իրենց երկրների առաջին քաղաքացիներն են, որոնք Երկրից տիեզերք են թռել։

Loading...