19:47   05-08-2022
Image Description
Սերգեյ Լավրովն ու Վան Յին Կամբոջայում քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման հարցերը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կամբոջայում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Կողմերը քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման ֆոնին անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ես համոզված եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը միջազգային իրավունքի հաղթանակի հիմքերից մեկն է։ Առաջին հերթին դա վերաբերում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը հռչակել է պետությունների ինքնիշխան հավասարության հիմնարար սկզբունքը։ ԱՄՆ-ն այդ սկզբունքը խախտում է ամեն օր, ամենուրեք, և դա, իհարկե, արձագանք է պահանջում»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ նախարարները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցությունը ՄԱԿ-ի հարթակում, քննարկել են համաշխարհային կազմակերպության բարեփոխման հարցերը:

Loading...