19:49   05-08-2022
Image Description
Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածում սպանվել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկը
Թողնել մեկնաբանություն

Գազայի հատվածին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման հրամանատարներից մեկը: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով շարժման աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարվածի զոհն է դարձել Թայսիր ալ-Ջաբարին, ով անկլավի հյուսիսային մասում ղեկավարել է խմբավորման ռազմական թևը՝ «Ալ-Կուդս ջոկատները»: Խմբավորումը հաստատել է հրամատարի մահվան լուրը:

Իր հերթին անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան Թվիթերում հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով կա 2 զոհ, 19 վիրավոր:

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ անցկացնում է «Լուսաբաց» օպերացիան ընդդեմ «Իսլամական ջիհադ» խմբավորման: Զինվորականները հարվածներ են հասցնում Գազայի հատվածի թիրախներին, իսրայելական թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։

Loading...