19:51   05-08-2022
Image Description
Լատվիան կասեցրել է ՌԴ քաղաքացիներին անցագրի տրամադրումը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնությունում Լատվիայի դեսպանատունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով կդադարեցնի անցագրերի տրամադրումը ՌԴ քաղաքացիներին։

«Ռուսաստանում Լատվիայի դեսպանատունը անորոշ ժամանակով կասեցրել է անցագրերի համար դիմումների ընդունումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, բացառությամբ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու դեպքերի», - ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Էստոնիան հայտարարել էր, որ դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին կացության իրավունքի եւ ուսման նպատակով անցագրերի տրամադրումը։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես դիտարկում է անցագրերի սահմանափակումների հարցը, եւ Հելսինկին ծրագրում է այս հարցը բարձրացնել օգոստոսի վերջին՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն Կիեւ կատարած այցի ժամանակ առաջարկել է պատժամիջոցների հաջորդ փաթեթում ներառել ՌԴ քաղաքացիներին շենգենյան անցագրերի տրամադրման արգելքը։

Loading...