Մարզպետարանների ինստիտուտը ստեղծվել էր որպես նախորդ քաղաքական բուրգի օրգանիկ մասնիկ: Դրանք միջանկյալ կառավարող օղակ էին՝ վարչական լծակներով: Ժամանակի ընթացքում մարզպետարանների գործառույթները չավելացան, բայց ուռճացվեց հաստիքացանկը: Դրա պատճառն էլ կոալիցիոն իշխանությունն էր, երբ անհրաժեշտ էր լինում ստեղծել նոր պաշտոններ կոալիցիայի անդամ կուսակցությունների համար: Իսկ ի՞նչ դեր ունեն այսօր մարզպետարանները, արդյո՞ք դրանց գործառույթներն արդարացնում են մեծ հաստիքացուցակն ու բյուջեն և ի՞նչ կլինի, եթե մարզպետարանները չլինեն: