12:09   09-08-2022
Image Description
Ուժի մեջ են մտնում ԵՄ-ում գազի պահանջարկը 15 տոկոսով կրճատելու նոր կանոնները
Թողնել մեկնաբանություն

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԵՄ-ում առաջիկա ամիսներին գազի պահանջարկը 15 տոկոսով կրճատելու նոր կանոնները: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնաթերթում հրապարակված փաստաթղթում:

Խոսքը կապույտ վառելիքի կամավոր տնտեսման պլանի մասին է, սակայն դրա սպառման կրճատումը կարող է դառնալ պարտադիր միության պետությունների համար: Նման որոշումը օգոստոսի 5-ին հավանության էր արժանացել ԵՄ խորհրդի կողմից:

Որոշումը կգործի մեկ տարի: Եվրահանձնաժողովը պահանջում է հաջորդ տարվա մայիսին իրականացնել գնահատում: Որոշման գործողությունը կարող է երկարացվել:

Նոր կանոնների սահմանմանը կողմ է քվեարկել ԵՄ 27 երկրներից 25-ը, դեմ են արտահայտվել Լեհաստանն ու Հունգարիան, սակայն որոշումն անդամ երկրներում պետք է կիրառվի հավասարապես:

Loading...