12:16   09-08-2022
Image Description
Կուբայի նավահանգստում նավթով 4-րդ ռեզերվուարն է այրվում
Թողնել մեկնաբանություն

Կուբայի Մատանսաս նահանգի նավահանգստում, որտեղ ուրբաթ երեկոյան հրդեհ էր բռնկվել նավապահեստում, վառելիքով 4-րդ ռեզերվուարն է այրվում (տարողությունը՝ 50 հազար տոննա): Այս մասին հայտարարել է Կուբայի հրշեջ պահպանության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավալոս Խորխեն, փոխանցում է RIA Novosti-ն:

Սաստիկ հրդեհը սկիզբ է առել կայծակի հարվածից: 125 տուժածներից 22-ը մնում են հոսպիտալացված, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Անհետ կորած է համարվում 16 մարդ, կա 1 զոհ:

Ավալոսի խոսքով՝ այսպիսի հրդեհը նախադեպը չի ունեցել Կուբայի պատմության մեջ: Հրդեհաշիջման աշխատանքները կարող են օրեր տևել:

Հրդեհի դեմ պայքարում կուբացի մասնագետներին օգնում են Վենեսուելայից և Մեքսիկայից ժամանած փրկարարները:

Loading...