12:56   10-08-2022
Image Description
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

«Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Loading...