14:18   10-08-2022
Image Description
Շուրջ 10 սենատորներ անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիային
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական վերջին ագրեսիային անդրադարձել են ԱՄՆ Սենատի ռազմական ծառայության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները և մեկ տասնյակի հասնող սենատորներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքների, կոնգրեսականներին մշտապես Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու և ամերիկահայ համայնքին Հայ դատի հանձնախմբի առաջնեհերթությունների շուրջ համախմբելու արդյունքում` ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։ Մասնավորապես, Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թվիթերյան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողությունները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողություններին՝ պնդելով, որ ադրբեջանական  ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջաններից և կասեցվեն նրանց վայրագություններն ընդդեմ Արցախի ժողովրդի։ Ադրբեջանական գործողությունները դատապարտել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Մարկո Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժոովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշոն, Ռաջա Քրիսնամըրֆին, Բրենդա Լորենսը, Լինդա Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը և Լորի Թրահանը։  Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամենօրյա ծավալուն և բազմաոլորտ աշխատանքով շարունակում է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները՝ ի թիվս այլնի հիմնական քաղաքական առաջնահերություն ունենալով Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկումը։

11:01   30-09-2022
Loading...