17:44   10-08-2022
Image Description
«Լրագրողներ առանց սահմանների» մամուլի ազատության զեկույցում Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում աշխարհում մամուլի ազատության առումով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության 2022 թվականի զեկույցը, որում Հայաստանը բարելավել է իր դիրքերը միանգամից 12 հորիզոնականով՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ հորիզոնական:

Այսպիսով՝ Հայաստանը 51-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը:

Նշվում է նաև, որ չնայած բազմակարծիք միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները մնում են բևեռացված։

Հայաստանը հետխորհրդային տարածքում զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին։

Loading...