18:51   10-08-2022
Image Description
ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը
Թողնել մեկնաբանություն

ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը: Բեռլինը դա ընդունել է ի գիտություն, սակայն առայժմ մտադիր չէ գնահատել հնարավոր արդյունքները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Նախագիծը ներկայացվել է որոշ երկրների կողմից ԵՄ-ին եւ այդպիսով օրակարգում է: Գերմանիայի կառավարությունն այժմ ստիպված կլինի դրա շուրջ քննարկումներ անցկացնել կաբինետի անդամների եւ ԵՄ ներսում: Այս քննարկումներն ավարտված չեն, ուստի ես չեմ կարող հայտնել որեւէ միջանկյալ արդյունք»,-ասել է նա։

Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Loading...