18:56   10-08-2022
Image Description
Ուկրաինայից հայտնել են Դնեպրոպետրովսկի գնդակոծության մասին, որի հետևանքով կա 13 զոհ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավարը հայտնել է, որ ռուսական ուժերը օգոստոսի 10-ի գիշերը «Գրադ» համակարգերից գնդակոծել են շրջանի բնակավայրերը՝ շրջանի բնակելի թաղամասերի վրա արձակելով 80 ռեակտիվ արկ։ Հարվածների հետևանքով 13 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերը գնդակոծություններ են իրականացրել Սևերսկիի, Խարկովի, Սլովյանսկի, Կրամատորսկի, Բախմուտի, Ավդեևկայի, Նորվոպավլովսկի և Զապորոժիեի ուղղություններում։

«Մարտավարական դիրքը բարելավելու նպատակով հակառակորդը հարձակողական մարտեր է մղել Վետերինարնոյե-Ուդի ուղղությամբ, կորուստներ է կրել և հեռացել։ Մարտերը շարունակվում են Բայրակ-Գուսարովկա ուղղությամբ։ Հակառակորդը փորձում է վերսկսել հարձակումը Դոնեցկ-Պեսկի ուղղությամբ, մարտերը շարունակվում են», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Loading...