21:26   10-08-2022
Եթե որոշել ենք Վանուատույի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի կողքին լինել, ուրեմն.... «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Բերձորի թեմային զուգահեռ հայ-իրանական ճանապարհին՝ սահմանի վրա, ևս  խնդիր կա: Այնտեղ ակտիվացել են ռուսական ծառայությունները։

Ռուսաստանի ու Իրանի շահերը չեն համընկնում։ Երկուսն էլ նավթ և գազ  են վաճառում աշխարհին,  ի տարբերություն Թուրքիայի, որն հիմնականում գնորդ է։ Եվրոպան շահագրգիռ է ռուսական արտադրանքը հակադրել իրանականով։ Դրանով Հնդկաստան-Իրան-Վրաստան-Հայաստան ուրվագծվող հանգույցը հակակշռելու է Չինաստանի արևելք-արևմուտք ճանապարհին։

Ռուս-թուրքական այդ «առևտուրը» հանգեցրել է Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների լարման։ Դիմակայությունը օրերից մի օր կարող է դառնալ հակամարտութուն՝ հայկական և հունական գործոնի ներգրավմամբ։

Բայց եթե մենք որոշել ենք  Կուբայի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Վանուատույի և Վենեսուելայի հետ լինել, ուրեմն․․․․․
ասում է դիվանագետ Արա Պապյանը։

Loading...