12:06   11-08-2022
Փախուստից ու գաղթականությունի՞ց եք սկսում խաղաղության դարաշրջանը. «Թարմ ուղեղով»` Արմեն Հովհաննիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Դրամական փոխհատուցում. Սա միակ առաջարկն է, որն անում է կառավարությունը տեղահանվածներին: Գումարի չափը, պարզ է, որ շուկայական գների համեմատությամբ բավականին քիչ է: Մինչդեռ այս դեպքերում պետք էր հակառակը անել. սեփական տնից ավելի բարձր արժողությամբ տան գին վճարել. փախստականի մոտ կա նաև հոգեբանական ճնշվածություն: Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե իսկապես անխուսափելի էր Աղավնոն ու Բերձորը չհանձնելը, մեր կառավարությունը պետք է նոր Աղավնո ու նոր Բերձոր կառուցած լիներ: Պարզ է, որ սա ակնհայտ էթնիկ զտում է. ինչու՞ բնակչությունը պետք է սեփական տունը լքի, երբ խաղաղության դարաշրջան եք բացում:

Loading...