Հայաստանի համար լավ գործ անելու համար պարտադիր չէ երկրում բնակվելը: Այսպես 2012 թվականին Շվեցարիայում բնակվող մի քանի հայ ընկերներներ սկսեցին Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը: Գտնել մարդկանց, որոնք զբաղվում են մեղվաբուծությամբ, ստանալ մեղրը և ուղարկել հենց Շվեցարիա վաճառքի: Հետագայում նաև որոշվեց Մեղրին ավելացնել բույսը. Գյուղացի կանայք սկսեցին հավաքել խոտաբույսեր, ինչը ևս սկսեց վաճառվել: Հետագայում, սակայն, գլխավոր հիմնադիր Արտուշ Եղիազարյանը վերադարձավ Հայաստան: Որոշեց՝ հենց տեղում պետք է սկսել Գյումրին և առհասարակ հայաստանը ոտքի կանգնեցնելու գործը: